Սամգորի շրջանում սպանության վայրի տարածքում քննչական աշխատանքներ են ընթանում

18:28, 28.02.2024

 

 

Թբիլիսիում, Սամգորի շրջանի Ծենուբանի գյուղում, որտեղ առավոտյան հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի, քննչական աշխատանքներ են ընթանում ։ Տեղում աշխատում են քրեական փորձագետներն ու քննիչները։ Դին ուղարկվել է դիահերձման։

 

Սպանվածի տունը դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա է։ Ինչպես տեղում ասում են, երեկ գիշեր՝ ժամը 02:00-ին, քավորի որդին զանգահարել է աղջկան, ով նույն գյուղի բնակիչ է։ Աղջիկը դուրս է եկել տնից, իսկ առավոտյան հայրը տեսել է նրա դիակը տնից մի քանի մետր հեռավորության վրա։

 

Ինչպես տեղում ասում են՝ կնքահոր որդին աղջկանից գումար էր շորթում։

 

Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ դեռ ոչ ոք ձերբակալված չէ։ Նախաքննությունը շարունակվում է սպանության մեղադրանքով։

Նմանատիպ