Սամեգրելոյում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի
Սամեգրելոյում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Վերին Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Սենակի շրջանային բաժնի աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և ապօրինի իրացմանը նպաստելու մեղադրանքով, ձերբակալել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Օ.Ս.-ին՝ ծնված 1983 թվականին։

Իրավապահները կասկածյալի անձնական, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են հատկապես մեծ քանակությամբ՝ վաճառքի նպատակով պատրաստված 50 փաթեթ մեթադոն պարունակող գրանուլներ և փոշենման զանգված։

Քննչական գործողությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է նաև, ըստ նախնական տվյալների, թմրամիջոցների վաճառքից ստացված գումար։

Քննությունը կատարվում է քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ բաժին առաջին հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։