Խոբիի մունիցիպալիտետի Ղուլևի գյուղի և Զուգդիդիի մունիցիպալիտետի Ճուրիա գյուղի միջև հրդեհ է:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհը բռնկվել է ճահճի մեջ:
Նրանց խոսքով, կրակի տարածման վտանգ չկա, քանի որ շուրջը ջուր է: Հրդեհի մոտ ոչ մի բնակավայր կամ անտառ չկա: