Սամեգրելոյում անչափահասի բռնաբարության համար ձերբակալված հորը և որդուն խափանման միջոց է սահմանվել կալանքը
Սենակիի շրջանային դատարանը անչափահասի բռնաբարության համար ձերբակալված հորը և որդուն խափանման միջոց սահմանեց կալանքը:
Մեղադրյալները ներկա էին դատավարությանը: Նրանց իրավունքները պաշտպանում են Իրավաբանական ծառայության երեք փաստաբաններ: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում և օգտվում են լռելու իրենց իրավունքից:
Իրավապահները ձերբակալել են Բ.Գ.-ին և Զ.Գ.-ին ձերբակալվել էին հունիսի 23-ին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետով (բռնաբարություն, Բ.Գ.-ին երկու դրվագ, Զ.Գ.-ին երեք դրվագ), և Զ.Գ.-ին նաև 138-րդհոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով (սեռական բնույթի այլ գործողություն, որը կատարվել է բռնությամբ՝ օգտագործելով զոհի անօգնականությունը, տասնչորս տարեկանը չբոլորած անձի հետ):
Երկու անձանց առաջադրված մեղադրանքը ենթադրում է 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: