Սամեգրելոյի ոստիկանությունը առգրավել է մեծ քանակությամբ թմրանյութ
Սամեգրելոյի ոստիկանությունը առգրավել է մեծ քանակությամբ թմրանյութ

Համատեղ ձեռնարկված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի ծառայողները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են 1986 թվականին ծնված Բ.Ծ.-ին։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ թմրանյութերի մեղադրանքով ձերբակալվածի անձնական, բնակելի և տրանսպորտային միջոցի խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են առանձնապես խոշոր չափերի՝ «Մեթադոն» թմրամիջոց՝ 35 փաթեթ։

«Քննության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են գումար, կպչուն ժապավեն, էլեկտրական կշեռք։

Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ քննություն է տարվում։

«Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ», – նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։