Սամեգրելո-Զեմո Սվանեթիում անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մունիցիպալիտետներից մեկում անչափահասի բռնաբարության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի՝ հոր ու որդու: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ առկա տեղեկությունների, ձերբակալվածները մեղադրվում են 8-ամյա աղջկա բռնաբարելու մեջ:
ՆԳՆ-ն նշում է, որ գործը քննվում է Քրեական օրենսգրքի 137-րդ՝ բռնաբարության հոդվածով: