Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 434 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 434 նոր դեպք

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 434 նոր դեպք:

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության փոխանցմամբ, վերջին մեկ օրում շրջանում կորոնավիրուսից մահացել է երկու կորոնավարակակիր պացիենտ: Աբաշայի բնակիչ 66-ամյա պացիենտը բուժում էր ստանում Քութաիսիի հոսպիտալում և ուներ ուղեկցող հիվանդություններ: Ուղեկցող հիվանդություններ ուներ նաև Սենակիի բնակիչ 84-ամյա տղամարդը, ով մահացավ Սենակիի «Սենամեդ» կլինիկայում:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 128 մարդ:

Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 150 պացիենտ, այդ թվում 15-ի առողջական վիճակը ծանր է, 60-ինը՝ միջին ծանրության:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք, ապաքինվել՝ 2 306 վարակակիր: