Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում ավելացել է կարանտինում գտնվող անձանց թիվը
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության փոխանցմամբ, շրջանում ավելացել է կարանտինում գտնվող անձանց թիվը:
Անակլիա-Գանմուխուրիի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ գտնվում է 95 անձ: Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ է 8 մարդ:
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 178 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները բացասական են:
Ինչպես նաև, այսօր, հանրային առողջապահության ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժինը շրջանի տարբեր մունիցիպալիտետներում հետազոտել է լրացուցիչ կենսաբանական նյութեր: