Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք, ապաքինվել է 114 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ: Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 291 կորոնավարակակիր պացիենտ: 31 պացիենտի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 153 պացիենտ, այդ թվում 11-ի առողջական վիճակը ծանր է, 85-ինը՝ միջին ծանրության:
Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, 11-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 5-ի վիճակը միջին ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում բուժում է ստանում 31 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:
Աբաշայի «Էվեքսի» կովիդ-կլինիկայում մնում է 28 պացիենտ:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 114 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 108 մարդ: Շրջանում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: