Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է շրջանային վարչությունը: Վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 277 կորոնավարակակիր պացիենտ: Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 135 պացիենտ, այդ թվում 15-ի առողջական վիճակը ծանր է, 70-ինը՝ միջին ծանրության:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 40 կորոնավարակակիր, հինգի վիճակը ծանր է:

Փոթիի հոսպիտալում մնում է 41 կորոնավարակակիր, 11-ից վիճակը ծանր է:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 123 մարդ: