Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 371 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 371 նոր դեպք:
Հանրային առողջապահության փոխանցմամբ, նոր դեպքերից մեծ մասն արդեն բացահայտված վարակակիրների շփման շրջանակից է և ընտանիքի անդամներ են: Կան նաև վարակման անհայտ աղբյուրներ, որի պատճառով ընթանում են համաճարակային հետազոտություններ:
Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 144 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է, 80-ինը՝ միջին ծանրության: Բոլորն ունեն երկկողմ թոքաբորբ:
Սենակիի «Սենամեդի» կովիդ-կլինիկայում բուժում է ստանում 32 պացիենտ:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 140 անձ: