Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 299 նոր դեպք, ապաքինվել է 192 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 299 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 295 կորոնավարակակիր պացիենտ: 31 պացիենտի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 156 պացիենտ, այդ թվում 10-ի առողջական վիճակը ծանր է, 70-ինը՝ միջին ծանրության: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 8-ի վիճակը միջին ծանրության է, հինգի վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, 12-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 192 կորոնավարակակիր, մահացել՝ երկուսը: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 113 մարդ: