Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 274 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 274 նոր դեպք

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 274 նոր դեպք և մահացել է մեկ կորոնավարակակիր պացիենտ: Նոր դեպքերի մեծ մասը նախկինում արձանագրված կորոնավարակակիրների շփման շրջանակից են:

Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, պարզվում է անհայտ աղբյուրների շփման շրջանակը:

Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր պացիենտ: 73-ամյա տղամարդը Զուգդիդիի բնակիչ էր և ուներ ուղեկցող հիվանդություններ:

Սենակիի «Սենամեդի» կովիդ-կլինիկայում բուժում է ստանում 40 պացիենտ, նրանցից 8-ի վիճակը ծանր է:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 80 անձ:

Տեղեկությունը տարածում է շրջանային վարչությունը: