Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 247 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 247 նոր դեպք:
Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 150 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է, 80-ինը՝ միջին ծանրության: Բոլորն ունեն երկկողմ թոքաբորբ:
Սենակիի «Սենամեդի» կովիդ-կլինիկայում բուժում է ստանում 40 պացիենտ:
Բացի այդ, շրջանի մասշտաբով վերջին 24 ժամում մահացել է երկու կին: 72 և 78 տարեկան պացիենտներն ունեին ուղեկցող հիվանդություններ:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 120 անձ: