Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 120 նոր դեպք, ապաքինվել է 720 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 120 նոր դեպք, ապաքինվել է 720 պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 120 նոր դեպք:

Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:

Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 293 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 31-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 121 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է, 70-ինը՝ միջին ծանրության:

Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, 8-ի վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 11-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 330 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 71 մարդ:

Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 25 պացիենտ, նրանցից 7-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 720 վարակակիր, մահացել՝ մեկ պացիենտ:

Տեղեկությունը տարածում է շրջանային վարչությունը: