Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, ապաքինվել է 191 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք:
Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ: Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 212 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 24-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 71 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 33 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 11-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 24 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 191 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 96 մարդ: