Սամցխե-Ջավախքում  Շալվա Պապուաշվիլին հանդիպել է սահմանապահներին
Սամցխե-Ջավախքում Շալվա Պապուաշվիլին հանդիպել է սահմանապահներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորների հետ հանդիպել է Սամցխե-Ջավախքի թիվ 2 «Ախալցխա» դիվիզիոնի, «Սամեբա» սահմանակետի N9 հատվածի սահմանապահների հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շալվա Պապուաշվիլին և պատգամավորները տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին ստուգել են սահմանակետի ենթակառուցվածքը։

Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն խորհրդարանի անդամներին տեղեկություն է տվել սահմանակետի մասին։

Խորհրդարանի նախագահի հետ Սամցխե-Ջավախքում են խորհրդարանի անդամներ Բեքա Դավիթուլիանին, Սոզար Սուբարին, Էլիսո Բոլկվաձեն, Անտոն Օբոլաշվիլին, Սամվել Մանուկյանը և Սումբատ Կուրեղյանին։