Սալոմե Զուրաբիշվիլու և Հունաստանի նախագահի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Սալոմե Զուրաբիշվիլու և Հունաստանի նախագահի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Հունաստանի նախագահ Էկատերինի Սակելարոպուլուսի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Հունաստանում հրդեհի պատճառով ստեղծված իրավիճակը: Վրաստանի նախագահը հետաքրքրվել է Հունաստանում տիրող հումանիտար իրավիճակով ու կարիքներով:

Վրաստանի նախագահն իր աջակցությունն ու օգնությունն է հայտնել հույն ժողովրդին և հույս հայտնել, որ Հունաստանը ժամանակին կհաղթահարի այս դժվարին մարտահրավերը:

Սալոմե Զուրաբիշվիլին նաև շնորհակալություն հայտնել Էկատերինի Սակելարոպուլուսին` այս ծանր իրավիճակում Հունաստանում Վրաստանի քաղաքացիների մասին հոգ տանելու համար:

Վրաստանի նախագահը Հունաստանի Հանրապետության նախագահ Էկատերինի Սակելարոպուլուսին այցի հրավեր է արել: