Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղապահներին - Դուք պաշտպանում եք մեր խաղաղությունը
Օգոստոսի 31-ը վրաց խաղաղապահի օրն է: Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին վրաց զինվորականներին շնորհավորել է խաղաղապահի օրը և նշել, որ իր համար մեծ պատիվ է դիմել վրաց զինվորներին, ովքեր աշխարհի տարբեր շրջաններում պաշտպանում են խաղաղությունը և ուժեղացնում Վրաստանի անվտանգությունը:
«Ձեր և ձեր ծառայության հանդեպ մեր գործընկերները արտահայտում են մեծ հարգանք և վստահություն: Ողջ երկրի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն ներդրման համար, որը դուք անում եք հայրենիքի համար:
Այսօր ցանկանում եմ հիշել միջազգային առաքելություններում զոհված մեր հերոսներին և միասին հարգենք նրանց հիշատակը: Այսօր գլոբալ վտանգները աճում են ամենուր և դուք գիտեք, որ խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը հնարավոր չի պահպանել միայն երկրի ներսում, դուք կանգնած եք հենց երկրի սահմաններից դուրս և պաշտպանում եք խաղաղությունը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Շնորհավորում եմ այսօրվա առթիվ և մաղթում, որ խաղաղությամբ վերադառնաք հայրենիք», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին իր ուղերձում:
Փոխգնդապետ Լաշա Դավիթաձեի խոսքով, նման կոչերը շատ կարևոր են զինվորականների համար, քանի նրանք զգում են իրենց ծառայության կարևորությունն ու իրենց հանդեպ ուշադրությունը:
Մաստեր-սերժանտ Մինդիա Տակիձեի խոսքով, Նախագահի ուղերձը վրացի խաղաղապահներին տալիս է մոտիվացիա, իրենց առաքելությունը բարեխղճորեն և արժանապատվորեն կատարելու համար:
Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը: