Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է պարտադիր դիմակ կրելու կարգի մասին օրինագիծը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ստորագրել է պարտադիր դիմակ կրելու կարգի մասին օրինագիծը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են նախագահի վարչության մամլո ծառայությունից:
Օրինագծին աջակցել է 76 պատգամավոր: Դեմ չի եղել ոչ մեկը:
Փոփոխությունների համաձայն՝ համաճարակի ժամանակ հասարակական փակ տարածքներում դիմակ կրելու կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20, իսկ հանրային փակ տարածք դիմակ չունեցող անձ ընդունելու պարագայում հաստատության իրավաբանական անձը / անհատ ձեռներեցը կտուգանվի 500 լարիով: Նաև 20 լարի տուգանք է նախատեսվում հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով և տաքսիներով (M1 կատեգորիա) երթևեկելիս դիմակ կրելու կարգը խախտելու համար:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան