Սալոմե Զուրաբիշվիլին պնդում է, որ իրեն տուգանել են 5000 լարիով

16:57, 12.06.2025

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ իրեն տուգանել են 5000 լարիով։

Զուրաբիշվիլին սոցիալական ցանցերում հրապարակում է էլեկտրոնային տուգանքի կտրոնի լուսանկար, որը, նրա խոսքով, հավանաբար կապված է մարտի 3-ի բողոքի ցույցի հետ։

«Ես այսօր մկրտվեցի որպես ակտիվիստ։ Եվ ես կանգնեցի այնտեղ, որտեղ պետք է կանգնած լինեին բոլոր մայրերը՝ խղճի բանտարկյալների մայրերի կողքին», – գրում է Զուրաբիշվիլին սոցիալական ցանցերում։

Նմանատիպ