Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 17-21-ին այցելելու է Ֆրանսիա և Գերմանիա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա և Գերմանիա:
Տարածված լրատվությամբ, Փարիզում հանդիպումները տեղի են ունենալու փետրվարի 17-19-ին, իսկ Բեռլինում 19-21-ին:
Դրա հետ մեկտեղ ասված է, որ այցի նպատակն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը:
Այցի մանրամասն օրակարգը դեռ հայտնի չէ:
Հեղինակ -
Edgar Barsegyan