Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջանի Հանրապետություն: Նախագահի պաշտոնական այցը Բաքու մեկնարկելու է այսօր:
Նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, այցի նպատակը Ադրբեջանի, որպես հարևան պետության հետ, ռազմավարական գործընկերության շարունակումը և զարգացումն է:
Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահին: Հանդիպումը կայանալու էդեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափում:
Բաքվում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ. Ադրբեջանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: