Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին կմեկնի Ֆրանսիա, իսկ օգոստոսի 31-ին՝ Լեհաստան
Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին կմեկնի Ֆրանսիա, իսկ օգոստոսի 31-ին՝ Լեհաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին կմեկնի Ֆրանսիա, իսկ օգոստոսի 31-ին՝ Լեհաստան:

Կառավարության որոշման համաձայն, օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, Փարիզում աշխատանքային այցի շրջանակներում Զուրաբիշվիլին մասնակցելու է Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման «MEDEF International» կոնֆերանսին, ինչպես նաև հանդիպելու՝ երկրի իշխանության ներկայացուիցչներին:

Լեհաստան գործնական այցի շրջանակներում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ նախագահը մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպելու՝ Լեհաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներին և միջոցառմանը հրավիրված բարձրպաշտոնյա անձանց:

Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված միջոցառումններին ներկա են գնտվելու ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների առաջնորդները: Լեհաստան է մեկնելու նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: