Սալոմե Զուրաբիշվիլին օգոսոտսի 28-ին Փարիզում բացելու է բիզնես-առաջնորդների ֆորումը

11:07, 21.08.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոսոտսի 28-ին Փարիզում բացելու է բիզնես-առաջնորդների ֆորումը:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, միջազգային ֆորումն անցկացվելու է Ֆրանսիայի «MEDEF INTERNATIONAL» խոշորագույն միզնես միության նախաձեռնությամբ:

Ֆորումին ներկա են գտնվելու Ֆրանսիայում գործող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ թվում, այն ընկերությունները, որոնք ակտիվ համագործակցում են վրացական կողմի հետ:

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կանցկացնի բարձրպաշտոնյա անձանց հետ:

Նմանատիպ