Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի

15:21, 11.07.2024

Այսօր Վրաստանի նախագահն ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։

Ըստ նրանց հաղորդագրության՝ վեց դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում պատիժը հետագա կրելուց, իսկ հինգ դատապարտյալի կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու մնացած պատիժը, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, համաներման ակտը վերաբերել է նաև երկու դատապարտյալի, որոնց պատիժները կապված չեն ազատազրկման հետ։

Նմանատիպ