Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններում հաղթել է 59,52%-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից աջակցություն ստացած թեկնածոու Սալոմե Զուրաբիշվիլին:
ԿԸՀ-ի տեղեկությամբ, այս պահի դրությամբ հաշվել են բոլոր ընտրատարածքների ձայները: Սալոմե Զուրաբիշվիլին ունի ձայների 59,52%, որ կազմում է 1 147 627 ձայն:
ԿԸՀ-ի կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, «Ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է 780 633 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 40,48%-ը: