Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ այսօր կմասնակցի Փարիզի խաղաղության համաժողովին։
Փարիզի խաղաղության համաժողովի պաշտոնական արարողությունը կբացեն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը։
Համաժողովին կմասնակցեն 53 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը։
Վրաստանի նախագահն այսօր ելույթ կունենա Փարիզի խաղաղության համաժողովի պանելներից մեկում՝ «Միջազգային համագործակցության պահպանումը խախաղապագայի համար» (Preserving International Cooperation in the Age of Unpeace)։
Պանելային քննարկման ընթացքում Վրաստանի նախագահը կմասնակցի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի և Եվրախորհրդի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Մարկ Լեոնարդի հետ քննարկմանը:
Վրաստանի նախագահը կմասնակցի նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի խաղաղության ֆորումին մասնակցող պետությունների ղեկավարների պաշտոնական ընդունելությանը։