Նախագահության անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին սեփական նախընտրական քարոզարշավը ֆինանսավորել է 40 հազար լարիով:
Զուրաբիշվիլու ընտրական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը, որը ներառում է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, հրապարակել է աուդիտի ծառայությունը:
Զուրաբիշվիլին ընդհանուր ստացել է 109 021 լարի գումար և ոչ նյութական նվիրատվություն, այդ թվում՝ 50 հազար լարի Վախտանգ Լաղիձեից, ով «Կոկա-Կոլա բոթլերս Ջորջիա» բաժնետիրական ընկերության տնօրենն է: