Սալոմե Զուրաբիշվիլին Իլիա Թոփուրիային պարգեւատրել է Պատվո շքանշանով
Սալոմե Զուրաբիշվիլին Իլիա Թոփուրիային պարգեւատրել է Պատվո շքանշանով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին UFC-ի վրացի չեմպիոն Իլիա Թոփուրիային պարգևատրել է Պատվո շքանշանով։

Իլիա Թոփուրիան պարգեւատրվել է Վրաստանում խառը մենամարտերի խրախուսման գործում ունեցած հատուկ անձնական ավանդի և սպորտային հաջող գործունեության համար։

Ինչպես նշեց Իլիա Թոփուրիան, իր համար մեծ պատիվ է ստանալ այս կոչումը։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս կոչումը։ Ես հեռացա Վրաստանից որպես հասարակ քաղաքացի, այսօր վերադառնում եմ այստեղ՝ ձեր առջև և հպարտությամբ եմ լցվում, երբ ստանում եմ նման կոչում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նման բարի խոսքերի համար։ Հիմա գնալու ենք, աջակցելու ենք Վրաստանի հավաքականին ու անպայման հաղթելու ենք։ Մեծ շնորհակալություն բոլորին գալու համար, կեցցե Վրաստանը»,- ասել է Իլիա Թոփուրիան։

Բացի այդ, ինչպես նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Իլիա Թոփուրիան և նրա նման մարդիկ կենդանի օրինակ են երիտասարդների համար։

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մրցանակը հանձնել Իլիա Թոփուրիային։ Նա շատ առումներով շատ օրինակելի է, այդ թվում՝ երիտասարդության համար, թե ինչ բարձունքների կարելի է հասնել՝ լինի դա Վրաստանում, թե դրսում։ Իլիա Թոփուրիան և նրա նմանները կենդանի օրինակ են երիտասարդների համար։ Ընդհանրապես, մեր հասարակությունը օրինակների պակաս ունի, ուստի սա շատ կարևոր է։ Դուք ցանկանում էիք պահպանել Վրաստանի քաղաքացիությունը։ Սա նաև լուրջ մեսիջ է դրսում ապրողների համար՝ ժամանակին քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնելու համար։ Քաղաքացիության պահպանման, վերականգնման, տրամադրման տարբեր ձևեր կան, գլխավորը ցանկությունն է, կամքը, և դուք այս կամքը դրսևորեցիք։ Սա վրացություն է, հավատարմություն սեփական երկրին, որտեղ էլ որ լինես ու ինչքան էլ հաջողակ լինես։ Եվս մեկ անգամ շնորհակալություն սրա համար»,- Իլիա Թոփուրիային դիմեց Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի վարչապետը և խորհրդարանի նախագահը UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիային ներկայացրել են Պատվո շքանշանի։

UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիան մարտի 18-ին Վրաստան է ժամանել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերով։