Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Ֆրանսիայի աջակցությունը Վրաստանի նկատմամբ կլինի ավելի ակտիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Ֆրանսիայի աջակցությունը Վրաստանի նկատմամբ կլինի ավելի ակտիվ: Այս հայտարարությունը Սալոմե Զուրաբիշվիլին արել է, մինչ Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեյի հետ հանդիպումը:
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Ֆրանսիայի հետ իր հարաբերությունները օգտագործվելու են, որ Ֆրանսիայի աջակցությունը լինի կոնկրետ և արդյունավետ:
Նրա խոսքերով, Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիությունում առաջատար երկրներ են և նրանց տրամադրվածությունը, օգնությունը և աջակցությունը Վրաստանի համար որոշիչ է:
«Նախկինում Ֆրանսիայի սենատը շատ բան է արել, սկսել է համագործակցության նախագծերը, նրանց բարի տրամադրվածությունը Վրաստանի հանդեպ պետք է պահպանվի և գնալով ուժեղանա: Շնորհակալություն եմ հայտնում նրան այդ օգնության համար, որը սկսվել է դեռ 100 տարի առաջ, երբ Ֆրանսիան ընդունել է և մինչև վերջ պահպանել վրացական ներգաղթը, ինչպես նաև օգնել է մեզ վերադարձնել Լևիլի տարածքը և մեր հարստությունը: 2008 թվականին Ֆրանսիան մեզ օգնել է, կանգնեցրել Ռուսաստանի զորքերը և մենք պետք է շնորհակալ լինենք այդ բանի համար: Այսօր Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիությունում առաջատար երկրներ են և նրանց տրամադրվածությունը, օգնությունը և աջակցությունը Վրաստանի համար որոշիչ է: Ես հույս ունեմ, որ այն հարաբերությունները և կապերը, որը ունեմ Ֆրանսիայի հետ, կօգտագործվեն հենց այն բանի համար, որ Ֆրանսիայի աջակցությունը լինի ավելի ակտիվ, կոնկրետ և արդյունավետ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan