Սալոմե Զուրաբիշվիլին հայտնում է Մյունխենում Կայա Կալասի հետ հանդիպման մասին
Սալոմե Զուրաբիշվիլին հայտնում է Մյունխենում Կայա Կալասի հետ հանդիպման մասին

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։ Այս մասին Զուրաբիշվիլին գրում է սոցցանցում։

Հանդիպումը կայացել է Մյունխենում։

«Ես հանդիպեցի Կայա Կալասի հետ և փոխանցեցի վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների խնդրանքը՝ ավելացնելու մեր գործընկերների աջակցությունը»։

«Նոր ազատ և արդար ընտրությունները միակ ելքն են Վրաստանի ճգնաժամից»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։