Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Վրաստան-Հայաստան սահմանագծման ակտիվացման հարցը
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափով:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին այցելության համար և հայտարարել, որ Վրաստանը և Հայաստանը ունեն հարաբերությունների զարգացման մեծ ներուժ:
Ինչպես նշել է Արմեն Սարգսյանը, հարաբերությունների էլ ավելի զարգացման համար պետք է օգտագործվեն մարդկանց միջև սերտ կապերը և պատմական հիշողությունը: Զարգացնել համագործակցության լայն սպեկտրը և օգտվել գոյություն ունեցող ներուժից:
Վրաստանի նախագահը իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ Վրաստանի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը, Հայաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման սպասման նշանն է:
Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, Վրաստանը և Հայաստանը համաձայնվում են բազմաթիվ հարցերով, առաջին հերթին այն հարցի շուրջ, որ տարածաշրջանում ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը ունեն զարգացման մեծ ներուժ:
Նախագահները քննարկել են նաև Վրաստան-Հայաստան հարաբերությունների խորացմանը, բազմադարյա բարեկամական հարաբերությունների զարգացմանը և Հայաստանում նոր քաղաքական իրադրությանը վերաբերող հարցեր: Վրաստանը ճանաչում է պետությունների տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքով ճանաչված սահմանները:
Վրաստանի նախագահը հանդիպմանը բարձրացրել է Վրաստան-Հայաստան պետական սահմանի սահմանագծման աշխատանքների ակտիվացման հարցը:
Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է նաև Վրաստանի եվրաինտեգրման առաջընթացի մասին և հայկական կողմին ծանոթացրել է Եվրամիության դիրքորոշման հետ:
Վրաստանի նախագահը հայկական կողմին հրավիրել է Բաթումիում «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանին նվիրված կոնֆերանսին:
Կողմերը զրուցել են նաև տնտեսական և առևտրական հարաբերությունների զարգացման շուրջ և քննարկել Վրաստանի տնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունները, որոնք ստեղծվել են Եվրամիության և Չինաստանի հետ ձևակերպված ազատ առևտրի մասին համաձայնագրերով:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև Վրաստանում ազգությամբ հայ բնակչության իրավիճակին: Նշվել է, որ կարևոր է Վրաստանի տարածքում բնակվող ազգությամբ հայերի ինտեգրումը հասարակությանը և նրանց հետաքրքրությունների պաշտպանությունը: Ինչպես նաև կարևոր է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ազգությամբ հայ երիտասարդների ներուժի օգտագործումը: