Սալոմե Զուրաբիշվիլին Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին շնորհավորում է Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին շնորհավորում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ:
Վրաստանի նախագահը վիրահայերին մաղթում է բարօրություն և ուրախություն և հայտարարում, որ հայ և վրաց ժողովրդի բազմադարյա բարեկամությունը հիմնված է հենց սիրո և փոխըմբռնման վրա, որը իրոք օրինակելի է: