Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Բրյուսելում պաշտոնական այցի շրջանակներում այս պահին հանդիպում է Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Վրաստանի նախագահն այսօր հանդիպելու է նա( ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերի հետ: Հանդիպում է կայանալու նաև Հյուսիսատլանտյան խորհրդում:
Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցով Բրյուսել է այցելել հունվարի 22-ին: