Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը տեղի է ունենալու այսօր:
Հանդիպումը կայանալու է նախագահի նստավայրում, ժամը 16:00-ին:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է Լաշա Ժվանիան, որը հավանաբար ղեկավարելու է նախագահի վարչակազմը, հանդիպմանը քննարկվելու են նախագահի երդմնակալության և գործերի փոխարինմանը վերաբերող հարցեր:
Գիորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 29-ին Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ և հայտարարել, որ այն պահին երբ Սալոմե Զուրաբիշվիլին կանվանի պատասխանատու անձին, նախագահի վարչակազմը պատրաստ է համագործակցել գործերի փոխանցման հարցով: Սալոմե Զուրաբիշվիլին նույն օրը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպման համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan