Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Արդարադատության գերագույն խորհրդի անդամի թեկնածուներին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Արդարադատության գերագույն խորհրդի անդամի թեկնածուներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Արդարադատության գերագույն խորհրդի անդամի թեկնածուներին:

Թեկնածուների հետ հանդիպումները Վրաստանի նախագահն անցկացնելու է երկու փուլով և երկրորդ հանդիպումը թեկնածուների մի մասի հետ կայանալու է հուլիսի 20-ին:

Վրաստանի նախագահի կողմից հայտարարված Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամի նախընտրական մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 14 անձ:

Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, օրենսդրությամբ հաշվի առնված պահանջները բավարարել է 9 թեկնածու:

Արդարադատության գերագույն խորհրդի անդամի նշանակման մասին որոշումը Վրաստանի նախագահը կայացնելու է առաջիկա օրերին, օրենսդրությամբ սահմանված ժամկետում: