Սալոմե Զուրաբիշվիլին և Դավիթ Զալկալիանին անցկացրել են առաջին աշխատանքային հանդիպումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին անցկացրել են առաջին աշխատանքային հանդիպումը:
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Վրաստանի նախագահը և արտաքին գործերի նախարարը քննարկել են երկրի արտաքին քաղաքականության հրատապ հարցերը:
Հանդիպմանն ընդգծել են արտաքին քաղաքականության նպատակների իրականացման գործում նախագհաի ինստիտուտի կարևոր դերը և հայտնել այս ուղղությամբ սերտ համագործակցելու պատրաստակամություն:
Խոսքը վերաբերել է նաև Վրաստանի նախագահի միջազգային այցերին: Ընդգծվել է ընթացիկ տարվա հունվարի 21-23-ի Բրյուսել նախատեսված այցը:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլուն: