Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագետների հետ
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագետների հետ:
Նախագահի պալատում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին ՝ Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, Ամերիկայի դեսպանի պարտականություններ կատարողը և եվրամիության ներկայացուցչության ղեկավարը:
Նախագահի մամուլի ծառայության տվյալներով, դեսպանների հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ հասարակական համաձայնություն ձեռք բերելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացման դեմ ուղղված կոչեր և մտքեր: