Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ համաներումը համարում է կաշառք ընտրողներին, թեև նշում է, որ օրենքը ստորագրել է՝ հաշվի առնելով դատապարտյալներին և նրանց ընտանիքները
Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ համաներումը համարում է կաշառք ընտրողներին, թեև նշում է, որ օրենքը ստորագրել է՝ հաշվի առնելով դատապարտյալներին և նրանց ընտանիքները

Սալոմե Զուրաբիշվիլին հաշվի է առել, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքները համաներման են սպասում, և ստորագրել է «Համաներման» օրենքը»,- նշված է Վրաստանի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, նախագահը համարում է, որ համաներման մասին օրենքի ընդունումը խորհրդարանական ընտրություններից առաջ անուղղակի ընտրակաշառք է։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի կողմից համաներման մասին օրենքի ընդունումը ակնհայտ անուղղակի ընտրակաշառք է։

Համաներումը, ըստ էության, մարդասիրական ակտ է, և ընդհանրապես, տեղին է այն ընդունել ընտրությունների ավարտից հետո կամ ընտրություններից շատ առաջ։

Նախագահը հաշվի է առել այն հանգամանքը, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքներ համաներման են սպասում և ստորագրել է «Համաներման մասին օրենքը», ասվում է վարչակազմի տեղեկատվության մեջ։