Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է վրացական զորքին
Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է վրացական զորքին

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի պաշտպանության ուժերին շնորհավորում է Գիորգոբա տոնի առթիվ և դիմում վրացական զորքին:

Նախագահի թեկնածուն դիմումում խոսում է վրացական զինծառայողների հերոսության մասին և նշում, որ նրանք ունեն կարևորագույն ներդրում անկախության կայունացման գործում:

Դրա հետ մեկտեղ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ զորքի քաղաքական չեզոքության պաշտպանությունը պետական խնդիր է: Նրա խոսքով, պետք է նորացվի երկրի պաշտպանության հայեցակարգը և հզորանա զինվորի կարգավիճակը հանրությունում, ինչպես նաև ստեղծվեն արժանի պայմաններ վետերանների համար: