Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Կոբա Դավիթաշվիլու մահվան առնչությամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Կոբա Դավիթաշվիլու մահվան պատճառով:
«Շատ եմ ցավում Կոբայի մահվան առիթով: Նա մարդ է, ում հետ քաջ ծանոթ էի և ով ինձ համար առանձնահատուկ պարկեշտ և ազնիվ մարդ էր, որը քաղաքականությունում ոչ այդքան հաճախ է լինում:
Ցավակցում եմ վրաց հասարակությանը, ընկերներին և ընտանիքի անդամներին և կիսում այդ վիշտը»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին՝ «Ֆեյսբուքում»:
Վրաց քաղաքական գործիչ Կոբա Դավիթաշվիլին այսօր մահացել է 49 տարեկանում: