Սալոմե Զուրաբիշվիլին բոլորից լավ կարող է ներկայացնել Վրաստանի հետաքրքրությունները միջազգային ասպարեզում. Արչիլ Թալակվաձե
Այսօր հասարակությունը մեկ անգամ ևս համոզվեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին հենց այն մարդն է, որը ժամանակին իր մեծ ավանդն է ունեցել Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման գործընթացում,-այս հայտարարությունը արել է խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն:
«Համոզված եմ, ապագայում միասին կկարողանանք, որ Ռուսաստանի ռազմակայանները կրկին դուրս բերենք Վրաստանից: Մեզ կհաջողվի ապաբռնազավթել մեր երկիրը և վերականգնել տարածքային ամբողջականությունը: Այսպիսով կարևոր է, որ երկրի նախագահ դառնա այն մարդը, որը այս դեպքում կլինի, ոչ թե նեղ կուսակցական հետաքրքրություններին վարողը, այլ կլինի քաղաքական ուժերի և հասարակության միջև կապող օղակ: Համոզված եմ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է կատարել այդ առաքելությունը:»,-ասել է Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է խորհրդարանային մեծամասնության առաջնորդը, Սալոմե Զուրաբիշվիլին բոլորից լավ կարող է ներկայացնել Վրաստանի հետաքրքրությունները միջազգային ասպարեզում:
Հեղինակ -
Edgar Barsegyan