Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Ֆրանսիայում բացելու է բիզնես-առաջնորդների համաժողովը, որի կազմակերպիչն է «MEDEF INTERNATIONAL» խոշորագույն բիզնես-միությունը:
Սալոմե Զուրաբիշվիլին խոսքով դիմելու է մոտ 700 եվրոպացի ձեռնարկատերերի և ընդգծելու՝ Վրաստանի եվրոպական ապագան:
Այցի շրջանակներում, Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրինին: Կողմերը քննարկել են օկուպացված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների տեսանկյունից առկա ծանր իրավիճակը: Խոսքը վերաբերել է Ֆրանսիայի ներգրավվածությանը հակամարտության կարգավորման գործընթացին: