Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրինին:

Կողմերը քննարկել են օկուպացված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների տեսանկյունից առկա ծանր իրավիճակը: Խոսքը վերաբերել է Ֆրանսիայի ներգրավվածությանը հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպման գլխավոր թեման երկրների միջև քաղաքական երկխոսությունը նոր փուլ բարձրացնելն էր: Քննարկվել է Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափի նորացման և հզորացման հարցը: Խոսքը վերաբերել է ֆրանսիական ներդրումների իրականացման նշանակությանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Ֆրանսիայում բացելու է միջազգային բիզնես-համաժողովը, խոսքով դիմելու է մոտ 700 եվրոպացի ձեռնարկատերերի և ընդգծելու՝ Վրաստանի եվրոպական ապագան: