Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով կայցելի ԱՄՆ
Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով կայցելի ԱՄՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 67-րդ նիստին։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։

Մարտի 6-ին Վրաստանի նախագահը կդիմի ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին, որոնք ՄԱԿ-ի Տնտեսական նստաշրջանի շրջանակներում քննարկում են կանանց և աղջիկների հզորացմանը, նորարարություններին, տեխնոլոգիական փոփոխություններին և զարգացման հարցերը թվային դարաշրջանում։

Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են Վրաստանի նախագահի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմադի, ՄԱԿ-ի կանանց գործերով գործադիր տնօրեն Սիմա Սամի Բահուի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ախիմ Շտայների հետ։

Բացի այդ, Վրաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ֆորումին մասնակցող երկրների նախագահների եւ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետ։

Նախատեսվում է Վրաստանի նախագահի այցը Յեյլի և Հարվարդի համալսարաններ, որտեղ Վրաստանի նախագահը հրապարակային դասախոսություն կկարդա Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։

Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի նաև Նյու Յորքի Հարվարդի ակումբ, որտեղ ակումբի անդամների հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և աշխարհաքաղաքական իրավիճակը։

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ-ում վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։