Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցը Ֆրանսիա ավարտեց Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցը Ֆրանսիա ավարտեց Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ:
Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները հարգանքի տուրք մատուցեցին Ֆրանսիայի համար զոհված զինվորների հիշատակին ՝ Հաղթական կամարի մոտ անհայտ զինվորի շիրիմին:
Արարողությանը հնչեցին Վրաստանի և Ֆրանսիայի օրհներգերը, նախագահները ծաղկեպսակ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայի համար զոհված զինվորների հիշատակը, որից հետո Էմանուել Մակրոնը և Սալոմե Զուրաբիշվիլին միմյանց ներկայացրեցին պատվիրակություններին:
Արարողությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլին և Էմանուել Մակրոնը հանդիպում ունեցան:
Սալոմե Զուրաբիշվիլին երեք օր Փարիզում էր: Վրաստանի նախագահը մասնակցել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության ճանաչման 100-ամյակին նվիրված միջոցառումներին: