Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատում է, որ առաջին միջազգային այցը կատարելու է Բրյուսել:
Զուրաբիշվիլին Թվիթեր սոցիալական ցանցում գրել է Եվրամիության հետ հարաբերություններում առաջնահերթ ուղղությունների մասին:
«Իմ առաջնահերթությունը լինելու է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը: Կաշխատեմ, որ քայլեր ձեռնարկենք Եվրամիությանը անդամագրվելու ճանապարհին: Կարող ենք աշխատել տարբեր ուղղություններով, այդ թվում այցագրային կարգավիճակի կապակցությամբ: Այս հարցերի շուրջ բանակցություններ եմ վարելու մեր գործընկերների հետ Բրյուսելում իմ առաջին միջազգային այցի շրջանակներում»,-գրել է Զուրաբիշվիլին:
Սալոմե Զուրաբիշվիլին դեռ.ս չի կոնկրետացրել, թե երբ է տեղի ունենալու այցը:
Հեղինակ -
Edgar Barsegyan