Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկացի ժողովրդին շնորհավորում է անկախության օրվա առթիվ
Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկացի ժողովրդին շնորհավորում է անկախության օրվա առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է ամերիկացի ժողովրդին անկախության օրվա առթիվ: Նախագահի խոսքով, նա ցանկանում էր անձամբ շնորհավորել Վրաստանում ԱՄՆ դեսպանին այս օրվա կապակցությամբ:

«Ես ուզում եմ շնորհավորել Ամերիկային ու վրաց ժողովրդին ԱՄՆ անկախության օրվա առթիվ: Դեսպանի նստավայրում իմ ներկայությունը անհրաժեշտ համարեցի, որպեսզի անձամբ շնորհավորեի դեսպանին: Մենք ցանկանում ենք շարունակել նման բովանդակալից բարեկամությունն ու համագործակցությունը», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը նշում է Միացյալ Նահանգների անկախության օրը: Միջոցառումն անցկացվում է ԱՄՆ դեսպանի նստավայրում:

Միջոցառմանը հրավիրված են իշխանության, ընդդիմության և ոչ կառավարական ​​հատվածի ներկայացուցիչներ: