Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի մոտ

19:45, 28.10.2024

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած ակցիայի մասնակիցները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի մոտ։

Քարոզարշավի պաշտոնական մասը դեռ չի սկսվել։ Ինչպես նշում են հանրահավաքի մասնակիցները, հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։ Ակցիային կմիանա ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ հոկտեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և երեք ընդդիմադիր միավորումների հետ համատեղ ցույցեր է հայտարարել։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, և երկրի վրա ռուսական հատուկ գործողություն է իրականացվել։

Նմանատիպ